Քաղաքական

08.04.2020 10:13


Փոթորիկ պատգամավորաց դասում. նախարարները չե՞ն զրկվի պարգևավճարներից․ «Հրապարակ»

Փոթորիկ պատգամավորաց դասում. նախարարները չե՞ն զրկվի պարգևավճարներից․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգևավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։

Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգևավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին:

Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգևատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլև աշխատակազմի պարգևատրումները:

Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգևավճար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը