Աշխարհ

08.04.2020 11:14


«Կորոնավիրուսը մեզ ծնկի է բերել». բրիտանացի բուժքրոջ ցնցող խոստովանությունը (տեսանյութ)

«Կորոնավիրուսը մեզ ծնկի է բերել». բրիտանացի բուժքրոջ ցնցող խոստովանությունը (տեսանյութ)
Բուժքույրը Մեծ Բրիտանիայից տեսանյութ է ձայնագրել, որում պատմել է, թե ինչպես են նրա գործընկերներն ընդունում կորոնավիրուսով վարակվածների մեծ հոսքը, և դիմել է բոլոր հայրենակիցներին խնդրանքով պահպանել մեկուսացման ռեժիմը:
Շիրլի Ուոտսի խոսքերով, համաճարակի պատճառով մի քանի անգամ աճել է ծանրաբեռնվածությունն առողջապահության համակարգի վրա, իսկ նրա հիվանդանոցում պարզապես չի բավականացնում բուժանձնակազմը:
Բրիտանուհին արտասվելով պատմեց, որ բուժքույրերը և բժիշկները վերջին ուժերն են ուղղում կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի փրկենք մարդկանց և նրանց հարազատներին: Մենք բոլորս ծնկի եկած ենք: Մենք ջանում ենք համակելով վերջին ուժերը», - ասաց նա:
Ուոտսը նշել է, որ այդ «հուսալքող իրավիճակում» բուժաշխատողները ստիպված են ենթարկել իրենց վտանգի և գտնվել հարազատներից հեռու:
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը