Քաղաքական

08.04.2020 16:25


Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումներին

Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ս.թ. մարտի 24-ի և ապրիլի 7-ի դիմումներին:

Պատասխանի մեջ Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է. «Համակարծիք ենք, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է: Տվյալ դեպքում քրեադատավարական համապատասխան ընթացակարգային նորմերի բացակայությունը փաստացի կարող է կոնկրետ իրավիճակներում խնդրահարույց լինել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից: Նկատի ունենալով վերը նշվածը Ձեր բարձրացված հարցի կարևորությունը և հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրության կատարելագործման սահմանադրական գործառույթը՝ կազմվում է գրություն Բարձրագույն դատական խորհուրդ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար»:

Հիշեցնենք, որ իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմ

Այս խորագրի վերջին նյութերը