Աշխարհ

13.04.2020 22:10


Թուրքիայում ձկնորսները 60 և 75 կգ կշռող ձկներ են բռնել

Թուրքիայում ձկնորսները 60 և 75 կգ կշռող ձկներ են բռնել

Թուրքիայի արևելյան Էրզինջան (պատմ․ Երզնկա) նահանգում հոսող Քարասու գետում ձկնորսները 60կգ և 75կգ կշռող ձկներ են բռնել։

40 տարի ձկնորսությամբ զբաղվող Գյուլթեքին Գյուզելքաբաաղաջը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այդ հսկայական ձկներին ջրից դուրս բերելու համար իրենցից 3-4 ժամ է պահանջվել։

Քարասու գետից որսած ձկների երկարությունը կազմել է 160սմ և 180 սմ։

Ձկնորսները որսած ձկները վաճառել են շուկայում․ 1կգ-ը՝ 40 թուրքական լիրայի (մոտ 2900 դրամ) դիմաց։

Գյուլթեքինը նաև ասել է, որ նման ձկներ որսալու համար նրանք 3-4 օր ջանք են գործադրում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը