Քաղաքական

15.04.2020 18:17


Սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է. Փաշինյանը պաշտոնյաների պարգևավճարների մասին (տեսանյութ)

Սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է. Փաշինյանը պաշտոնյաների պարգևավճարների մասին (տեսանյութ)

Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական բարձր պաշտոնյաներին աշխատավարը բարձրացնելը, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է, ինքը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի այն հին բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում են պետական համակարգը, ովքեր փայ են մտնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար է, թե որքան փող մտավ իրենց գրպանը, իրենց եղբայրների, աներների, զոքանչների եւ մնացածների գրպանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում կառավարույան հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի դիտարկմանը, որ վերջին օրերին հատկապես համացանցում անընդհատ լուրեր շրջանառվում է բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների մասին եւ սկսում են շահարկել այդ թեման։

Փաշինյանի խոսքով՝ հարցուպատասխանի ռեժիմում 1 անգամ է իրեն թույլ տվել ձայնագրություն օգտագործել հարց տալու համար, հիմա իրեն թույլ կտա ձայնագրություն օգտագործել պատասխան տալու համար։

«Ես գաղտնիք բացեմ եւ ասեմ, որ դուք երեկ ինձ զգուշացրել եք, որ այս թեմայով հարց եք տալու, ես պատրաստված եմ եկել։ Վերջին օրերի քննարկումներից ես հասկացա, որ այս թեմայի հետ կապված ես թյուրըմբռնում ունեմ, որեվհետեւ նախկինում ես հասկանում էի, թե խոսքը միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, բայց հիմա այս քննարկումներից հասկանում եմ, որ խոսքն ընդհանրապես պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման թեմայի մասին է»,–ասաց վարչապետը։

Փաշինյանն ԱԺ ամբիոնից հեռախոսով ձայնագրություն միացրեց՝ ասելով, որ պետական ապարատում աշխատողների աշխատավարձերի բարձրացումն իր տված խոստումներից մեկն է. «Պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակից՝ հեղափոխական ամբիոնից, իմ տված խսոտումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ եւ որից հետո դեռ հեղափոխական պրոցեսները ծավալվել են։ Այսինքն դա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ»։

Նրա խոսքով՝ որպեսզի կասկած չհնչի ձայնագրությունը կմիացնի, սակայն մինչ ձայնագրության այդ հատվածը միացնելը, այլ ձայնագրություն միացվեց, ինչը ԱԺ դահլիճում ծիծաղ առաջացրեց, ապա միացվեց նշված հատվածը. «Պետական աշխատողերի եւ ոստիկաների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ–կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա–նրա հայաթներում։ Այս հայտարարությունը ես արել եմ 2018 թվականի ապրիլի 19–ին։ Ես ստանձնել եմ պարտավորություն եւ դրանից հետո ժողովուրդը պարտադրել է, որ ինձ ընտրեն վարչապետ եւ հիմա, որ տեսնում եմ քննարկում կա, թե ես ինչո՞ւ են պետական համակարգի աշխատողների աշխատավրձը բարձրացրել, կներեք դա անընդունելի է։ Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը եւ բարձրացրել ենք եւ այստեղ ետ ճանապարհ չկա, ընդորում հեղափոխության կոնտեքստում է սա արվել, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը