Աշխարհ

17.04.2020 20:42


Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարացվել է պարտադիր զինծառայության ժամկետը

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարացվել է պարտադիր զինծառայության ժամկետը

Ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում 2019թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայության ժամկետը 1 ամսով երկարաձգվել է։ Այս մասին նախագահի որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete)։

Նշվում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված զինծառայության ժամկետը 1 ամսով երկարացնելու առաջարկը նախագահին ներկայացվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և հրամկազմի կողմից։

Որոշման համաձայն՝ 66․000 շարքային և սերժանատական կազմի զինծառայող, որոնց ծառայության ժամկետը լրացել է օրենքով սահմանված 6-րդ ամսին, կզորացրվի 1 ամիս ուշ։

Նշենք, որ նախագահի վերոհիշյալ որոշմանը բացասաբար են արձագանքել այն զինծառայողները, որոնց զորացրման ժամկետը հետաձգվել է։ Շատերը տեսանյութով դիմել են Էրդողանին։

Նրանցից մեկը սոցցացնում գրել է․ «Դուք ազատեցիք մարդասպաններին և նրանց, որոնք բռնություն են գործադրել։ Մեզ ինչու՞ չեք ազատում։ Վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատված զինծառայողները իրենց տան են կրթություն ստանում։ Ինչ է, աղքա՞տն է տուժելու»։ ermenihaber.am

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը