Աշխարհ

24.04.2020 12:30


Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն. Ուկրաինայի ՆԳ նախարարը` Հայոց ցեղասպանության մասին

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության զոհերին, որպեզի այդ ողբերգությունը չկրկնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավակովը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924թթ. միլիոնավոր զոհվածների հիշատակի և սգո օրը։ Ողբերգությունը 105 տարեկան է։ Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշենք, որպեսզի թույլ չտանք, որ այն կրկնվի»,- գրել է Ավակովը։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը