Քաղաքական

29.04.2020 23:12


Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։

Hetq.am կայքի փոխանցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խոստացել է ուսումնասիրել Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը։

Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018թ.։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։

Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։

Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։

Նախարարությունից հայտնել են, որ եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորված է տեխնիկական պատճառով։

«Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,-հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կայքը նաև դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։

Հանձնաժողովից տեղեկացրեկ են, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սկսել են ուսումնասիրել Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը, որի արդյունքում վարույթ է հարուցվել։ Կայացրած որոշման վերաբերյալ Հանձնաժողովը հրապարակայնորեն կտեղեկացնի ավելի ուշ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը