Տնտեսական

23.03.2011 13:15


Ժան Միշել Հապի. «Հայաստանում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գները ավելի թանկ են, քան հարևան երկրներում»

Ժան Միշել Հապի. «Հայաստանում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գները ավելի թանկ են, քան հարևան երկրներում»

Այսօր հրավիրված ասուլիսին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին, անդրադառնալով Հայաստանում արձանագրվող գնաճի խնդրին, նշել է, որ չափազանց կաևոր է պահպանել պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը։  «Մի շարք ապրանքատեսակների համար առաստաղային գներ սահմանելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կարճաժամկետ հատվածում կարող է բերել գների աճի զսպմանը, բայց երկարաժամկետ առումով կարող է խնդիրներ ստեղծել, հատկապես մրցակցային շուկաներում։ Ավելի լավ կլիներ, որ խթանվեր մրցակցությունն այն շուկաներում, որտեղ այն թույլ է։ Մենք ուսումնասիրել են Հայաստանում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների գների վարքագիծը և արձանագրել, որ, օրինակ՝ հացը, ձուն, կաթնամթերքը, ավելի թանկ են, քան հարևան երկրներում»։

Այս խորագրի վերջին նյութերը