Աշխարհ

08.05.2020 18:55


Թուրքական հայտնի Ֆեներբահչե ակումբում կորոնավիրուսային խուճապ է. մարզումները հետաձգվել են

Թուրքական հայտնի Ֆեներբահչե ակումբում կորոնավիրուսային խուճապ է. մարզումները հետաձգվել են

Թուրքական հայտնի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային խուճապ է առաջացել։

Պարզվել է, որ ակումբի աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ մեկ ուրիշի մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են առկա։

Ակումբի ֆուտբոլիստներն այս առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել ակումբի տնօրինությանը։

Երկուշաբթի օրը Ֆեներբահչեի բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի տեստ են հանձնելու, քանի որ վարակակիր անձնավորությունը շփում է ունեցել բոլոր ֆուտբոլիստների հետ։

Մարզումները ակումբում դադարեցված են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը