Աշխարհ

10.05.2020 12:45


Ուհանում երկար դադարից հետո կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

Ուհանում երկար դադարից հետո կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

Չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, երկարաժամկետ դադարից հետո կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեին:

Նշվում է, որ հիվանդը գտնվում է ծանր վիճակում: Բացի այս դեպքից Հուբեյ նահանգում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 17 նոր դեպք` առանց ախտանիշների: Ընդհանուր առմամբ այս շրջանում առանց կլորոնավիրուսի ախտանիշների բժիշկների հսկողության տակ է շարունակում մնալ 616 հիվանդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 մլն 101 հազար 983 է, մահացել է 280 հազար 454 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը