Քաղաքական

12.05.2020 16:32


Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Տեղեկությունը հաստատեց Պետական պահպանության ծառայության 168.am-ի աղբյուրը՝ հրաժարվելով թիկնապահի անունը նշել։

Նշենք, որ մենք հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի նոր թեստ հանձնե՞լ է, եթե՝ այո, ի՞նչ պատասխան է ստացվել։

Ի դեպ, քիչ առաջ լուր տարածվեց, որ կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և այսօր թեստավորվել են վարչության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը