Լրահոս

19.05.2020 10:56


Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին (տեսանյութ)

Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարից: Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին:

Այս խորագրի վերջին նյութերը