Լրահոս

19.05.2020 16:40


Երևանում բախվել են BMW-ն, Nissan XTrail-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են BMW-ն, Nissan XTrail-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը18։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ թիվ 12 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 72-ամյա Սերգեյ Կ-ի վարած Nissan XTrail մակնիշի 75 CՏ 005 համարանիշի, 30-ամյա Արթուր Ն-ի վարած BMW մակնիշի 77 ՍT 772 համարանիշի և 28-ամյա Անդրանիկ Վ-ի վարած Opel մակնիշի 35 ՏQ 636 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Վ-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Չ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը