Մեկնաբանություն

19.05.2020 23:52


Ընդդիմադիր Նիկոլին և վարչապետ Փաշինյանին ուղիղ եթերում «դմփցրեց» ու «հագցրեց»

Ընդդիմադիր Նիկոլին և վարչապետ Փաշինյանին ուղիղ եթերում «դմփցրեց» ու «հագցրեց»

«Ժողովրդի» վարչապետի «լայվը» փրփրալից ստացվեց։ Նա վախեցած էր։ Ու այդ վախի մեծ աչքերով ինքն իրեն բաց էր թողել եթեր՝ նպատակ չունենալով հերքել, որ ինքը ուղտ չէ։ Նրա նպատակն այլ էր։

Փաշինյանը բարկացել էր։ Ինքն իր վրա։

Նա մուննաթ էր գալիս․․․ հպարտ քաղաքացիների վրա։ Ուզում էր «էս գլխից» կորոնավիրուսով պայմանավորված աղետի պատասխանատու նշանակել հպարտ քաղաքացուն, որը չի հավատում վիրուսի գոյությանն ու դիմակ չի կրում։ Բայց ստացվեց այնպես, որ նա, կամա թե ակամա, «դմփցրեց» ու «հագցրեց» ընդդիմադիր աշխատած Նիկոլին ու վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանին։

Թարս աճած խիարը

Փաշինյանը փրփրում էր իր անցյալի դեմ։ Ասում էր՝ մեզ ստիպում են հերքել, որ դիմակի մեջ փայ չեք, որ մաքսանենգ չեք, որ ոսկին չեք ծախել, որ․․․

Ասում է երկու տարի է հերքում ենք, բայց շունչները կտրվում է ու որոշել է էլ չհերքել։

«Մեզ մեղադրողներն իրենց փչացածությունից ելնելով են մեզ մեղադրում թալանի ու կոռուպցիայի մեջ»,– ասում է Նիկոլը։

Նրա ասածից ստացվում է, որ երբ ինքը հաճախորդ–ընդդիմադիր էր աշխատում ու բոլորին մեղադրում թալանի մեջ, իր փչացածությունից ելնելով էր դա անում, քանզի եթե ինքը լիներ իշխանության, ապա կթալաներ ու կոռուպցիայով կզբաղվեր։

Հարկ է արձանագրել, որ Փաշինյանն այս առումով «հագցրեց» Նիկոլին, քանզի իր վարչապետության ամեն օրը ցույց է տալիս, թե ինչքան փչացած մտածողություն ուներ ինքը և սպասում էր, թե երբ պետք է վերջապես հասնի պաշտոնի, որ ձեռքը մտցնի բյուջեի մեջ ու չհանի, 50 տոկոս փայ մտնի, գործարարներից ռեկետով փող հավաքի և այլն, և այլն, և այլն։

Փաշինյանն ասում է, որ չի հերքելու իր շուրջ պտտվող լուրը՝ ով ուզում է թող հավատա։ Դրանով է ուզում ապացուցել իր անմեղությունը և հեղափոխական կուսությունը։ Բայց դա էժանագին «կռուտիտ» է։

Հայաստանից մաքսանենգ ծխախոտ է դուրս եկել ու առգրավվել ՌԴ–ում։ Վարչապետը կամ պետական որևէ կառույց պարտավոր է բացատրություն տալ, թե այդ ինչպե՞ս է, որ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի ելած իշխանության օրոք նման բան տեղի ունենում, իսկ վարչապետը համեստորեն լռում է՝ կոչ անելով չհավատալ աչքի տեսածին։ Էդ տրամաբանությամբ ցանկացած գող կարող է հայտարարել, որ ով իրեն կասկածում է գողության մեջ, ուրեմն ինքն է գողը։ Նույնը մարդասպանը կարող է անել։

Ի դեպ, մարդասպանության մասով։ Երբ Նիկոլը հայտարարում էր, թե բա մարտի 1–ին մարդկանց գնդակահարում էին, որ իրենց թալանածը պահեն՝ իր իսկ տրամաբանությամբ ստացվում է, որ եթե ինքը իշխանության լինի, ապա պատրաստ կլինի հանուն աթոռի մարդկանց գնդակահարել և պահել թալանածը։ Նրա մտածողության փչացածությունն է մեզ բերում այդ գնահատականին։

Եթե մարդը հանուն իշխանությունը զավթելու սադրեց «մարտի 1», ապա երբ իշխանությունը ձեռքն է հայտնվել, հաստատ արյան վրայով կարող է քայլել։ Չէ՞ որ ինքն իշխանության մասին այդպիսի պատկերացում ունի։

Մի խոսքով, Փաշինյանը մնաց «պրյոմի» տակ։

Կառավարությունն ո՞ւմ շունն է

«Լայվի» ժամանակ Փաշինյանը նաև գժված էր։ Գժված էր, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բացահայտվել է իր ապաշնորհությունն ու հանցավոր անգործությունը։

Նա հիմիկվանից փորձում է քաղաքացուն նշանակել ամեն ինչի մեղավոր, թե բա դիմակ չեք կրում և լուրջ չեք վերաբերում վարակին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

Փաշինյանը նյարդայնանում էր՝ հայտարարելով, որ մարդիկ վարակվում ու վարակում են, քանզի կանոնը չեն պահում և կառավարությանը չեն լսում։

Նա «մոռացել» էր, որ եթե նման բան կա, ապա թիվ մեկ մեղավորն ինքն է, իսկ թիվ երկուսը՝ իր նախարար Արսեն Թորոսյանը։ Երկուսն էլ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» կարգախոսով տապալեցին վարակի տարածման դեմն առնելու բոլոր փուլերը, և հիմա մեր երկիրը հայտնվել է աղետի շեմին։ Երկուսն էլ անլրջացրեցին թեման՝ հանուն նեղ քաղաքական շահի և վտանգեցին մարդկանց կյանքն ու առողջությունը։

Նիկոլը վախենում է, որ իրեն որոշ ժամանակ անց շան օրի են գցելու իր իսկ զոմբիները, քանզի երբ համատեղվեն առողջապահական ու սոցիալ–տնտեսական կոլապսները, պողոսները տապալելու են իրենց կուռքին։ Տապալելու են շատ դաժան ձևով։

Նիկոլը դա զգում է ու փորձում տակից դուրս գալ։ Բայց չի ստացվում։ Սպասվում է «դմփցնոցի» ու «հագցնոցի»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը