Լրահոս

21.05.2020 11:49


Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ (լուսանկար)

Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ (լուսանկար)

Երեկ՝ մայիսի 20-ին, Շիրակի մարզում, ժամը 19:00-ի սահմաններում ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու է, թե կենդանու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

00

2e13ace31b6191305043a5eb62004f6c

Այս խորագրի վերջին նյութերը