Լրահոս

21.05.2020 12:05


Պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ (լուսանկար, տեսանյութ)

Պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսներ (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և 3 տուժած։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ մահացածը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս, 57-ամյա փոխգնդապետ Հովիկ Քոսակյանն է (լուսանկարում՝ ձախից առաջինը), իսկ վիրավորները՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, 58-ամյա Աշոտ Շեկիկյանը (լուսանկարում՝ աջից առաջինը), ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, պահեստազորի գնդապետ, 57-ամյա Պավել Թոփչյանը (լուսանկարում՝ կենտրում) և 36-ամյա Գևորգ Հարությունյանը:

Հրշեջ-փրկարարները այրվող կրակը մարելուց հետո գրեթե ամբողջովին մոխրակույտի վերածված ավտոմեքենայում հայտնաբերել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի մոխրացած դին:

Աղբյուրը՝ yerkir.am

99010893_242725520124980_5612787485751902208_n

Այս խորագրի վերջին նյութերը