Աշխարհ

25.05.2020 16:55


Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info

Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցում է 5.5 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers.info հարթակից։

Ըստ կայքում առկա տվյալների՝ տարածաշրջանում Հայաստանը շարունակում է կորոնավիրուսով վարակակիրների ու մահացածների թվով առաջատարը մնալ։ Հայաստանը վարակակիրների թվով աշխարհում 60-րդ տեղում է, Ադրբեջանը 67-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 119-րդ տեղում։

Վիճակագրությունն այլ է, երբ երկրները դիտարկում ենք հաստատված նոր դեպքերի տեսանկյունից։ Այսպես, կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով այս պահի դրությամբ Հայաստանն աշխարհում 9-րդ տեղում է։ Վրաստանը նոր դեպքերով 42-րդ տեղում է, Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր դեպք չի գրանցվել։ Այս պահին Ադրբեջանը 171-րդ տեղում է։

Նշենք, որ կորոնավիրուսով դեպքերը շարունակում են աճել Ռուսաստանում, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 8946 դեպք, Մեքսիկայում, Բրազիլիայում, Հնդկաստանում։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը