Աշխարհ

26.05.2020 19:07


Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմանգամյա օգտագործման դիմակ են ստեղծել (լուսանկար)

Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմանգամյա օգտագործման դիմակ են ստեղծել (լուսանկար)

Իսրայելի Հայֆա քաղաքում գործող «Տեխնիոն» ինստիտուտի մասնագետները դիմակ են ստեղծել, որը կարող է ինքնամաքրվել և «վերալիցքավորվել» USB–ի միջոցով, հայտնում է Life.ru–ն։

Պաշտպանիչ միջոցի ներսում ածխածնային մանրաթելի շերտ կա, որը հոսանքին միացնելու դեպքում տաքանում է և սպանում վիրուսները։ Որոշ ժամանակ անց դիմակը կարելի է կրկին օգտագործել։

Դիմակը ստեղծողների խոսքով` այն այսօր արդիական է ինչպես երբևէ, քանի որ սովորական, մեկանգամյա օգտագործման դիմակներն անհրաժեշտ է փոխել օրը մի քանի անգամ։ Միևնույն ժամանակ վերալիցքավորման հնարավորություն ունեցող բազմանգամյա դիմակները թույլ կտան խուսափել դեֆիցիտից և պաշտպանել մարդուն վարակից։

Իսրայելցի բժիշկների մշակումը հաջող թեստավորում է անցել և պատենտավորվել է ԱՄՆ–ում։ Ներկա պահին քննարկվում է ինքնամաքրվող դիմակների զանգվածային արտադրություն կարգավորելու հնարավորությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

23173499

Այս խորագրի վերջին նյութերը