Լրահոս

28.05.2020 11:09


Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Վարոս Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և 30-ամյա Արման Գ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը