Աշխարհ

30.05.2020 18:30


Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր

Շաբաթվա ֆուտբոլային հանդիպումները. ինչ խաղեր կան այսօր

Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացաքում շարունակվող ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայում կկայանան 29-րդ, իսկ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` 19 տուրի հանդիպումները:

Հայաստան- Բարձրագույն խումբ

«Լոռի»-«Նոա»` 15:45

«Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 19:15

Գերմանիա-Բունդեսլիգա

«Հերտա»-«Աուգսբուրգ»` 17:30

«Մայնց»-«Հոֆենհայմ»` 17:30

«Շալկե»-«Վերդեր-Բրեմեն»` 17:30

«Վոլֆսբուրգ»-«Այնտրախտ-Ֆրանկֆուրտ»` 17:30

«Բավարիա»-«Դյուսելդորֆ»` 20:30

Բունդեսլիգայի 28-րդ տուրից հետո «Բավարիա»-ն 64 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում 57 միավորով Դորտմունդի «Բորուսիա»-ն է, իսկ եռյակը եզրափակում է 55 միավոր հավաքած «Լայպցիգ»-ը:

Հայաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակի առաջատարը 36 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Երկրորդ տեղում 32 միավորով «Լոռի»-ն է: Նրան հաջորդում է «Ալաշկերտ»-ը` 31 միավորով: 4-րդը «Արարատն»-ն է (31 միավոր), 5-րդը` «Նոա»-ն (30 միավոր) և լավագույն վեցյակը եզրափակում է «Շիրակ»-ը (28 միավոր):

Այս խորագրի վերջին նյութերը