Լրահոս

03.06.2020 12:10


Կորոնավիրուսով վարակակիրների թիվը Վրաստանում ավելացել է 4-ով

Կորոնավիրուսով վարակակիրների թիվը Վրաստանում ավելացել է 4-ով

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:

Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 800 դեպք:

Առողջացել է ևս 6 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 640:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ:

Կարանտինում է գտնվում 2424 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 304:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը