Լրահոս

28.03.2011 16:35


Երեք ավտոմեքենա ընկել է ձորակը

Մարտի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ից մինչև ժամը 08.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ձորակն են ընկել 42-ամյա Ռազմիկ Գ.-ի վարած «Կիա Ռիո», 33-ամյա  Մահդի Ա.-ի վարած «Պեժո-405» և 42-ամյա Գասեմ Գ.-ի վարած  «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 49-ամյա Մանիշե Խ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը