Մեկնաբանություն

09.06.2020 19:30


Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը

Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը

Բոլոր հեղափոխություններն իրար նման են։ Ժողովրդական ալիքը բարձրանում է՝ իր հետ բարձրացնելով հատակում երկար ժամանակ կուտակված կեղտը։

Հայտնի բան է՝ հեղափոխությունն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում են տականքները։

2018–ի հեղափոխությունը կանոնից չշեղվեց։ Բազմաթիվ ոչնչություններ և դատարկություններ հանրության հատակից բարձրացան վերև՝ դառնալով պատգամավորներ, նախարարներ։ Նաև՝ վարչապետ։

2018–ին շահեց նաև Հրաչյա Հակոբյանի լոտոն։ Նա մասնագիտությամբ դերասան էր։ Էժանագին դերեր խաղալով ապրում էր։

Նա այդպես էլ կանցկացներ իր անիմաստ կյանքը, եթե Նիկոլ Փաշինյանը հանգամանքների բերումով չդառնար հեղափոխության առաջնորդ, ապա՝ վարչապետ։

Նիկոլի վարչապետ դառնալուն պես ի հայտ եկավ Հրաչյա Հակոբյանի հիմնական մասնագիտությունը։ Նա մասնագիտությամբ վարչապետի աներձագ է աշխատում։

Աներձագի կարգավիճակն այս անտաղանդ դերասանին հնարավորություն տվեց պատգամավոր դառնալ, ինչպես նաև Փաշինյանենց տան մամլո խոսնակի դերը ստանձնել։

Հրաչին ընտանիքապետության մեջ վերապահված է առաջին բլթոցի ֆունկցիան։ Նա ասում է այն, ինչ գալիս է Նիկոլի լեզվին կորոնավիրուսով վարակվելուց ազատ ժամանակ։

Հրաչյան ասում է այն, ինչի մասին գրում է Նիկոլը «Հայկական ժամանակ»-ում, բայց ինչ-ինչ պատճառներում վախենում կամ ամաչում է տակը ստորագրել։

Հրաչյայի անունը վերջերս հայտնի դարձավ հանրության ավելի լայն շրջանակներին՝ որպես ծխախոտի բիզնեսի մեջ մտած, մեծ քանակով ՌԴ արտահանած ու «քաշված» մարդ։ Ու հիմա փոխարենն այդ հարցով պարզաբանումներ տա՝ ընկել է ֆեյսբուքյան բախչեքն ու Նիկոլի գրածներն է իր անունից տարածում։

Հրաչին մեղադրում են քրոջ ամուսնու «տանիքությամբ» մաքսանենգ ծխախոտի արտահանման մեջ, իսկ նա փոխարենը հիմնավոր հերքի, զբաղված է շոուներով։

Հեղափոխությունն այդպիսի բան է։ Հեղափոխականները քննադատում են կադրային հարցերում խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքի կիրառումը, բայց իշխանության գալուն պես առաջնորդվում են բացառապես խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով։ Արդյունքում՝ էժանագին դերասանը դառնում է պետության վրա թանկ նստող պատգամավոր։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը