Քաղաքական

14.06.2020 10:47


Ահազանգեր ունենք մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում

Ահազանգեր ունենք մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում

«ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ առավոտից գործողություններ են կատարում պարոն Ծառուկյանի տանը՝ 2017թ․ հետ կապված շատ ծիծաղելի գործի շրջանակներում՝ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ կապված»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Սա բացառապես 2015թ․ նախորդ իշխանությունների կողմից ԲՀԿ դեմ սանձազերծված գործընթացի շարունակությունն է ընդամենը»,-ասաց նա։

Իվետա Տոնոյանն ասաց, որ այս պահին ահազանգեր ունեն մարզերի տարբեր կուսակցականների կողմից, որ նրանց տներում ևս խուզարկություններ են իրականացնում։

Այս խորագրի վերջին նյութերը