Աշխարհ

15.06.2020 14:10


«Չէի պատրաստվում ընկնել ու թույլ տալ կեղծ լրատվամիջոցներին զվարճանալ»․ Թրամփի՝ ռազմական ակադեմիա կատարած այցից հետո օգտատերերը սկսել են կասկածել, որ վերջինս լուրջ առողջական խնդիրներ ունի (լուսանկար, տեսանյութ)

«Չէի պատրաստվում ընկնել ու թույլ տալ կեղծ լրատվամիջոցներին զվարճանալ»․ Թրամփի՝ ռազմական ակադեմիա կատարած այցից հետո օգտատերերը սկսել են կասկածել, որ վերջինս լուրջ առողջական խնդիրներ ունի (լուսանկար, տեսանյութ)

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ ռազմական ակադեմիա (Վեստ Փոյնթ) նախագահ Դոնալդ Թրամփի այցի տեսագրությունների հրապարակումից հետո օգտատերերը Սպիտակ տան ղեկավարի «տարօրինակ» պահվածքի պատճառով սկսել են քննարկել, որ վերջինս լուրջ առողջական խնդիրներ ունի, գրում է Insider-ը։

Թրամփը նախորդ շաբաթ օրը ելույթ է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների առաջ: Նրա ելույթի տեսահոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես է Թրամփը փորձում մի ձեռքով ջրից կում անել, ապա, կարծես չկարողանալով բռնել բաժակը, ձախ ձեռքը նույնպես վեր է բարձրացնում՝ բաժակը պահելու։

Ավելի ուշ սոցցանցերի օգտատերերի շրջանում քննարկումների տեղիք է տվել Թրամփի՝ ելույթից հետո բեմից հեռանալու տեսանյութը։ Տեսանյութում Թրամփը բեմից իջնում է զգուշությամբ, մեկ այլ զինվորականի ուղեկցությամբ։

Կիրակի Թրամփը Twitter-ում գրառում էր արել՝ անդրադառնալով լուրջ առողջական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններին։

Նա պնդել է, որ բեմը թեք և սայթաքուն է եղել, ուստի զգուշորեն է իջել։

«Հարթակը, որով իջա Վեստ Փոյնթում իմ ելույթից հետո, չափազանց երկար էր, թեք, բազրիքներ չուներ և, որ ամենակարևորն է, չափազանց սայթաքուն էր։ Չէի պատրաստվում ընկնել ու թույլ տալ կեղծ լրատվամիջոցներին զվարճանալ»,-Twitter-ում գրել է Թրամփը։

Սակայն, ինչպես նշել են The Washington Post-ը և The New York Times-ը, եղանակն արևոտ է եղել, ուստի հարթակը դժվար թե սայթաքուն լիներ:

Նշենք, որ Սպիտակ տան ղեկավարը երեկ՝ հունիսի 14-ին, նշել է ծննդյան 74-րդ տարեդարձը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

People asking about Trump's health after West Point visit - InsiderTrump lashes out after critics highlight unsteady walk down West ...Trump addresses West Point grads amid tension with military ...

Այս խորագրի վերջին նյութերը