Աշխարհ

15.06.2020 15:03


ԱՄՆ-ում երկու երեխա է մահացել մեքենայում մինչ հայրը տանը քնած էր

ԱՄՆ-ում երկու երեխա է մահացել մեքենայում մինչ հայրը տանը քնած էր

Երկու փոքրիկ երեխա է մահացել ամերիկյան Տալսա քաղաքում (Օկլահոմա), այն բանից հետո, երբ հայրը նրանց 5 ժամով թողել է փակված մեքենայում, ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, հայտնում է Fox23-ը՝ հղում անելով իրավապահների հաղորդագրությանը:

Ըստ ոստիկանության, 31-ամյա Դաստին Լի Դենիսը շաբաթ կեսօրին երեխաների հետ մեքենայով գնացել է խանութ, այնուհետև վերադարձել տուն և գնացել քնելու: Մոտ հինգ ժամ հետո արթնանալուց հետո տղամարդը հասկացել է, որ երեխաներին չի գտնում: Ավելի ուշ նա իր չորս տարեկան դստերը և երեք տարեկան որդուն գտել է պիկապ մեքենայի հատակին և նրանց տեղափոխել տուն: Ժամանած բժիշկները նշել են, որ երեխաները մահացել են: Նրանց մահվան պատճառը դեռ չի հստակեցվել:

«Մեքենայում գտնվող երեխաներին մոտ 5 ժամ չեն ստուգել»,-հայտնել են ոստիկանությունից: Տղամարդուն մեղադրում են երկրորդ կարգի սպանության համար: Այժմ նա գտնվում է կալանքի տակ:

Տեղի օդերևութաբանները հայտնում են, որ այդ օրը քաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը