Աշխարհ

15.06.2020 22:05


Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է, որ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները

Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է, որ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հրահանգին՝ հանդես գալով հայտարարությամբ։

Հայոց պատրիարքը նշել է, որ 1500 տարի շարունակ իրականացված վերանորոգումները և Սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողի ջանքերը միտված են եղել նրան, որ Այա Սոֆիան պահպանվի որպես կրոնական արարողությունների համար նախատեսված կառույց։

Սահակ Մաշալյանը ավելի նախընտրելի է համարել այն, որ այնտեղ մարդիկ ծնրադրած աղոթեն, քան թե զբոսաշրջիկները լուսանկարչական սարքը ձեռքներին աջ ու ձախ վազեն։

Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ։ Ըստ Պոլսո հայոց պատրարքի՝ տարածքը շատ մեծ է և կարելի է առանձին տեղ հատկացնել նաև քրիստոնեական կրոնական արարողություններ իրականացնելու համար։

Այսպիսով պատրիարքը փորձ է անում նաև կրոնական համերաշխության պատկեր ստեղծել, քանի որ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները, որքան էլ որ տարբեր դավանանքներ ունենան նույն աստծուն են հավատում։

Ըստ նրա՝ 1000 տարի քրիստոնեական և 500 տարի էլ իսլամական աղոթքների ձայնը լսած այս տաճարի պատերը հիմա էլ կարող են մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքներն ու կրոնական արարողությունները։

Հավանաբար հասկանալով, որ իր առաջարկն այնքան էլ իրատեսական չէ՝ պատրիարքն իր հայտարարության մեջ ինքն է հարց տալիս. «Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը