Քաղաքական

16.06.2020 11:39


Ճանապարհը բեռնատարներով փակել են (տեսանյութ, լուսանկար)

Ճանապարհը բեռնատարներով փակել են (տեսանյութ, լուսանկար)

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Գրիգորյանն իր էջում հայտնել է Մուլտի գրուպ ընկերության բեռնատարները փակել են Սևան տանող ճանապարհը։

Վահե Եփրիկյանն էլ գրել է․ «Ավանից Մյասնիկյան մտնող խաչմերուկից ճանապարհը բեռնատարներով փակվեց։ Քամի ցանողն ինչ ասես կհնձի։))»։

***

Երևան մտնող և Ազգային ժողով տանող՝ Երևանի որոշ փողոցներ ավտոմեքենաներով արգելափակված են, որպեսզի Գագիկ Ծառուկյանի աջակիցները չկարողանան հասնել ԱԺ։

Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը երկու կողմից արգելափակել են։

Միաժամանակ, տեղեկություններ կան, որ քաղաքացիները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Աբովյան-Երևան ավտոճանապարհը։ Բեռնատար մեքենաներով փակ է Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։

Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ԱԺ հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Բողոքի ակցիա իրականացնող 100–ից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել։

Աղբյուր՝ NEWS.am

104423442_10158299674721069_191167604950369506_n82930909_10158299674881069_8593630774571902800_n

104434657_3017642211652713_6894891485131427362_o

104299426_3798872343462080_6789698409841227917_n 104289068_3798872450128736_21437296264100911_n 104172135_3798872213462093_2998140687997602024_n

Այս խորագրի վերջին նյութերը