Լրահոս

19.06.2020 11:30


Կոտայքի մարզում Nissan Tiida-ն բախվել է հաստաբուն ծառին. ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը

Կոտայքի մարզում Nissan Tiida-ն բախվել է հաստաբուն ծառին. ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը

Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզում են, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը