Քաղաքական

19.06.2020 13:13


Այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է. Դավիթ Հարությունյան

Այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է. Դավիթ Հարությունյան

Ես կարծում եմ, որ առաջնահերթ Բարձրագույն դատական խորհրդի դերակատարումը պետք է լինի, որը, ցավոք սրտի, վերջին երկու տարվա ընթացքում չի գտնվել իր բարձրության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից դատավորներին թիրախավորելուն:

«Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա և հուսով եմ՝ կիրականացնի իր առաքելությանը»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ իշխանության անդամների կողմից դատավորներին թիրախավորելը, դա միանշանակ ճնշման փորձ Է:

«Պարզ է, որ այս կերպ չի կարող անընդհատ շարունակվել և պարզ է, որ ցանկացած փորձ՝ ունենալու հլու հնազանդ դատական իշխանություն, ի վերջո բերելու է շատ ավելի լուրջ խնդրի, որը պատմական առումով իր լուծումը ստանալու է: Եթե իշխանությունը՝ զարգացումը դասական ուղուց շեղում է և տանում է հակառակ ուղղությամբ, դրա պատճառով լինում է նաև իշխանափոխություն: Իշխանափոխություն միշտ տեղի է ունենում, դա ժողովրդավարության հիմքն է, բայց պատճառները կարող են լինել տարբեր, և սա կարող է իշխանափոխության համար շատ լուրջ պատճառ լինել»,-ասաց նա:

Դավիթ Հարությունը նկատեց, որ թեև իշխանությունը խոսում է դատական բարեփոխումների մասին, սակայն իրենց գործողությունները հակասում են դրան: «Չկա իշխանություն, որը չխոսի բարեփոխումների մասին, խոսքը ցանկացած իշխանության մասին է, այդ թվում նախկին իշխանությունների, և մենք պետք է նայենք, թե իրականում ինչ է անում իշխանությունը: Ես կարծում, որ այն ճնշումը, որին ենթարկվում է այսօր դատական համակարգը, աննախադեպ է»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը