Աշխարհ

19.06.2020 23:14


Կոնստանտին Զատուլինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Կոնստանտին Զատուլինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը վարակվել է կորոնավիրուսով:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«Կոնստանտին Զատուլինը հիվանդացել է կորոնավիրուսով և տեղափոխվել հիվանդանոց: Պայծառ մարդ. միշտ ասում է այն, ինչ ցանկանում է, նույնիսկ եթե դա շատերին դուր չի գալիս։ Նրան առողջություն ենք մաղթում»,-ասված է քաղաքագետի գրառման մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը