Աշխարհ

22.06.2020 10:26


Ջրհեղեղ Թուրքիայում․ կան զոհեր (լուսանկար)

Ջրհեղեղ Թուրքիայում․ կան զոհեր (լուսանկար)

Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել։

Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում անվասայլակով տեղաշարժվող 24-ամյա մի քաղաքացի և 5 տարեկան երեխա, 1 քաղաքացու որոնումները դեռ շարունակվում են։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան գործողությունների են անցել:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը