Աշխարհ

22.06.2020 11:05


«Ես քեզ այնքան շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է ամուսնուն, հանգուցյալ և խորթ հայրերին (լուսանկարներ)

«Ես քեզ այնքան շատ եմ սիրում». Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ շնորհավորել է ամուսնուն, հանգուցյալ և խորթ հայրերին (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել ամուսնու վերաբերյալ, ինչպես նաև հրապարակել է հանգուցյալ և խորթ հայրերի հետ արխիվային կադրեր:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը, որը չորս երեխայի մայր է, առաջինը շնորհավորել է ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, որին անվանել է «լավագույն հայրիկ»: Հեռուստաաստղը մի շարք ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ուեսթի և երեխաների հետ: Դրանցից մեկում Ուեսթն իր հոր՝ Ռեյի հետ է:

«Շնորհավոր աշխարհի լավագույն հայրիկի տոնը: Շնորհակալ եմ կյանքն այսքան ուրախ դարձնելու համար: Դու մեր երեխաներին տալիս ես լավագույն կյանքը: Ես քեզ այնքան շատ եմ սիրում»,-գրել է Քարդաշյանը:

Այնուհետև Քարդաշյանը մի շարք լուսանկարներ է հրապարակել հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի, ինչպես նաև խորթ հոր (Բրյուս Ջեներ)` այժմ սեռափոխված Քեթլին Ջեների հետ:

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մյուս հայտնի անդամները ևս թեմատիկ գրառումներ և հրապարակումներ են արել:
Աղբյուրը՝ tert.am

:Family man: Kim Kardashian called father of four Kanye West 'the best dad' in a Father's Day tribute  on SundayThe boys: The reality star and rapper were joined by Kanye's dad Ray. Above they're seen posing with Saint, four, and Psalm, oneLittle princesses: Kim and Kourtney were just girls in some of the photos1999: Kim served major 90s vibes with brother Rob and sister Kourtney as they posed in front of their home's fireplace with their late fatherBack when: Later Kim shared pictures of other important fathers she knowsCait is great: She sent her love to Caitlyn Jenner, mom Kris' exAll kinds of dads: Momager Kris Jenner also shared some messages to men in her life

Close: Above is a photo of stepdad Caitlyn before transition and dad Robert

Այս խորագրի վերջին նյութերը