Քաղաքական

23.06.2020 10:40


100 նոր վարակվածից երկուսը, ցավոք և, ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է․ Փաշինյան (տեսանյութ)

100 նոր վարակվածից երկուսը, ցավոք և, ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է․ Փաշինյան (տեսանյութ)

Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:

Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ, ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը