Քաղաքական

24.06.2020 14:40


ԲՀԿ-ականներն ինքնամեկուսացել են. թեստ կհանձնեն

ԲՀԿ-ականներն ինքնամեկուսացել են. թեստ կհանձնեն

ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԲՀԿ-ական պատգամավորները ինքնամեկուսացել են: Խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակները փակ են, անգամ նրանց օգնականները խորհրդարանում չեն:

Նշենք, որ եղել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, մի քանիսն էլ վաղն են հանձնելու: Պատգամավոր Շաքե Իսայանը ևս հայտնեց, որ վաղը կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնելու:

Այս խորագրի վերջին նյութերը