Աշխարհ

24.06.2020 22:15


Լիոնել Մեսսիի հերթական տպավորիչ ցուցանիշը «Բարսելոնայի» կազմում

Լիոնել Մեսսիի հերթական տպավորիչ ցուցանիշը «Բարսելոնայի» կազմում

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձած Իվան Ռակիտիչին գոլային փոխանցում կատարեց Լեո Մեսսին: Արգենտինացի հարձակվողը 250-րդ գոլային փոխանցումը կատարեց «կապտանռնագույնների» կազմում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ավագը բոլոր մրցաշարերում վերցրած հարազատ ակումբի կազմում 699 գոլի հեղինակ է դարձել:

Լեո ՄԵսսին Լա Լիգայի այս մրցաշրջանում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը