Մեկնաբանություն

24.06.2020 20:56


Էդմոնը հաճախորդաց հարեմում հաղթեց Արամին

Էդմոնը հաճախորդաց հարեմում հաղթեց Արամին

«Ելք» դաշինքն ամբողջությամբ կազմված էր նախորդ իշխանությունների հաճախորդներից։

Էդմոն Մարուքյան–Արամ Սարգսյան–Նիկոլ Փաշինյան տրիոն կազմվել էր հետևյալ սկզբունքով՝ «կլասիկը» Էդմոնն էր, որի վրա էին խաղադրույքները դրել նախորդ իշխանությունները՝ որպես «արևմտամետ–հաճախորդ»։ Նիկոլ Փաշինյանին վերցրին «Ելք» դաշինք, որպեսզի Էդմոնի դեմ «չհաչա» և նախագիծը փոզմիշ չանի։

Դե իսկ Արամ Զավենի Սարգսյանին «Ելք» էին մտցրել որպես երկար տարիների հաճախորդության փոխհատուցում։

Ըստ այդմ՝ «Ելքում» հավաքվել էր հաճախորդաց ընտրանին՝ սիրելի հարեմը։

Չլիներ Էդմոնի հետ գործարքը, Նիկոլը կմնար թերթային շորթումների հույսին, լավ փող կաշխատեր, բայց կլռվեր փողոցում։ Պատգամավոր դառնալով՝ Նիկոլը հնարավորություն ստացավ ԱԺ ամբիոնն օգտագործել սեփական գինը Բ26–ում բարձրացնելու համար։

Գին բարձրացնելուն էր ուղղված նաև նրա քայլարշավը Գյումրիից, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա դարձավ վարչապետ, այն էլ՝ «ժողովրդի»։ Նրա մյուս գործընկերներ Մարուքյանն ու Սարգսյանը մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տերերին ու չմիացան հեղափոխությանը։ Սակայն հեղափոխությունն անց 15 սրանք դարձան թունդ հեղափոխական ու միացան վարչապետ դարձած Նիկոլին։ Վերջինիս արդեն ավելորդ ուտող բերաններ պետք չէին և նա չվերցրեց երբեմնի դաշնակից–բախտակիցներին։

Նիկոլը էդմոնենց չվերցրեց իր «կուպե», բայց որպես հաճախորդ օգտագործելուց չհրաժարվեց։ Դա էր պատճառը, որ 2018–ին որոշվեց «Լուսավոր Հայաստանին» անցկացնել խորհրդարան, որպեսզի նիկոլենց համար ՕԵԿ–ություն անի կամ ավելի ճիշտ՝ ՕԵԿ–ից էլ բեթար քստմնելի ֆունկցիա կատարի։ Էդմոնը համաձայնեց ու գնաց այդ գործարքին։ Պատահական չէ, որ նա այսօր մասնակից դարձավ մեր երկրում սահմանադրական կարգի տապալմանն ու իշխանության յուրացմանը։

Ինչ մնում է Արամ Զավենիչին, ապա նա ինչպես դիշովկա կար, այդպես էլ մնացել է, բայց հույսը չի կորցրել, որ կարող է շարունակել իր հաճախորդությունը՝ որևէ պաշտոն պոկելով։ Սա իր կոկորդն ու հետույքն է այժմ պատռում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ գռմռալով։ Արամը որպես քոքված հաճախորդ գիտի, որ ՀՀ 2–րդ նախագահի դեմ հաչելը պահանջված է քոչարյանացավով տառապող Նիկոլի մոտ։ Գիտի ու հաչում է։ Հաչում է ու հույս փայփայում, որ նկատվելու է։

Արամը մեծ հաճույքով կուզենար Էդմոնի տեղը գրավել, բայց Էդմոնը, որպես շուստրի գեղցի, Նիկոլի համար ծառայություններ է ապահովում միայն ծայրահեղ պահերին՝ դրանից ազատ ժամանակ ընդդիմություն խաղալով։ Իսկ ահա Արամը գեղցի է, բայց շուստրի չէ։ Նա անսահմանորեն, անընդհատ քծնում է Նիկոլին ու անդադար հաչում Քոչարյանի դեմ։ Բայց ինչքան էլ հաչա, միևնույն է Էդմոնի հետ հաճախորդական զոռոցիում պարտվելու է նրան։ Դե որովհետև Էդմոնը «կլասիկ» հաճախորդ է, իսկ Արամը՝ «պռաշլյակ»։

Արամին չեն օգնում նաև Աննա Հակոբյանի հիմնադրամներին արվող մուծումները։ Մնում է հաչալը։ Բայց դե «Չալո» անունով շունն էլ էր հաչում, հո պաշտոն չստացա՞վ։ Ճիշտ է, ստացողներից շատերը «Չալոյից» ու Արամից լավը չէին, բայց Արամի բախտը չի բերում։ Ինչպես միշտ։ Ու ինչպես միշտ նա հաչում է Քոչարյանի դեմ, այսինքն՝ իր մոտ բան չի փոխվել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը