Քաղաքական

27.06.2020 14:42


Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամիս երկարացվեց։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Երեմ Սարգսյանից։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:

Այս խորագրի վերջին նյութերը