Քաղաքական

28.06.2020 12:04


Հայկական զինուժի կորուստները 2020-ի մարտ-մայիս ամիսներին

Հայկական զինուժի կորուստները 2020-ի մարտ-մայիս ամիսներին

2020 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։

Մարտական

Պայմանագրային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը մահացել է Նախիջևանի դիրքերից մեկում, մարտի 10-ին հակառակորդի կրակոցից:

Պայմանագրային Տարոն Ռուբիկի Պողոսյանը մահացել է մայիսի 4-ին ականապայթյունից, ՊԲ հարավային զորամասերից մեկի ուղղությամբ։

Ոչ մարտական

Սպա Նարեկ Հովակիմյանը մարտի 6-ին անձնական օգտագործման ավտոմեքենայով ենթարկվել է վթարի և տեղում մահացել։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Սպա Ալեքսանդր Թազագուլյանը մահացել է մարտի 21-ին, Էրեբունի ԲԿ-ում: Նա բուժվելիս է եղել հեմոռագիկ ինսուլտից: Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Ժամկետային Գարեգին Կամոյի Բաբակեխյանը սպանվել է ծառայակցի կողմից ապրիլի 3-ին, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ։

Պայմանագրային Ռաֆիկ Ավետիսյանը հայտնաբերվել է իր այգում ծառից կախված վիճակում ապրիլի 11-ին։ Ըստ դատախազության՝ դեպքը կապված չէ զինծառայության հետ: Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Ժամկետային Սասուն Սուրենի Մարգարյանը մահացել է մայիսի 10-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ։ Նրա աճյունը հայտնաբերվել է կրակային դիրքի հարակից տարածքում՝ հրազենային վնասվածքով և իրեն ամրակցված ինքնաձիգը կողքին ընկած։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ սպա և մեկ ժամկետային։

Ժամկետային Հենրիկ Սամսոնի Արամյանը սպանվել է ծառայակցի կողմից մայիսի 19-ին, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Սպա Հովիկ Քոսակյանը մահացել է մայիսի 20-ին, ավտոմեքենայում բռնկված հրդեհի հետևանքով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Պայմանագրային Խաչիկ Բադալյանը մահացել է հիվանդանոցում, մայիսի 24-ին, «հիպերտոնիկ կրիզ, հեմոռագիկ ինսուլտից»։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

Մարտական Ոչ մարտական
հունվար 0 6
փետրվար 0 7
մարտ 1 2
ապրիլ 0 2
մայիս 1 4
ընդհանուր 2 21

Ադրբեջանական բանակի կորուստներն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը