Աշխարհ

28.06.2020 13:26


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երեք նոր դեպք, ևս մեկ հիվանդ մահացել է

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման երեք նոր դեպք, ևս մեկ հիվանդ մահացել է

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:

Կայքում հրապարակված տվյալների համաձայն, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 924 դեպք: Ապաքինվել է 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 785:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը:

Այս խորագրի վերջին նյութերը