Աշխարհ

29.06.2020 21:31


Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել «Բարսելոնան»

Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել կատալոնական ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-ը` մեջբերելով Չավիի խոսքը. «Մեծագույն երազանքս է գլխավորել «Բարսելոնան»: Ցանկություն ունեմ «Բարսելոնայի» հետ մեծ արդյունքների հասնել, միևնույն ժամանակ նաև հնարավորություն ունենալ ինքս թիմը կառուցել: Հրաշալի կլինի նորից թիմ վերադառնալ, երբ կկայանան «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները»:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

Այս խորագրի վերջին նյութերը