Աշխարհ

29.06.2020 21:30


ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման արագանալու մասին

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման արագանալու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանը հայտնել է, որ գլոբալ մակարդակով COVID-19-ի տարածումն արագանում է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշ երկրներ թույլատրել են տնտեսվարողներին աշխատել, փորձել են վերադառնալ սոցիալական կյանքի, սակայն բախվել են վարակման դեպքերի թվի աճի։ Շատ մարդիկ գտնվում են խոցելի խմբերում։ Ծանր իրականությունն այն է, որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Չնայած, որոշ երկրներ առաջընթաց են գրանցել, սակայն գլոբալ մակարդակով համավարակի զարգացումն արագանում է»,-ասել է Ադհանը։

Այս խորագրի վերջին նյութերը