Աշխարհ

30.06.2020 10:38


«Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար». Վաշինգտոնում հույները պաստառ են փակցրել Աթաթուրքի արձանին (լուսանկար)

«Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար». Վաշինգտոնում հույները պաստառ են փակցրել Աթաթուրքի արձանին (լուսանկար)

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար» գրությամբ պաստառ է փակցվել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում, դեպքի առիթով հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում գործող «Հունական ցեղասպանության կենտրոն» կազմակերպությունը` տեղեկացնելով, որ պաստառը տեղադրել է կազմակերպության անդամներից մեկը, որի նախնիները 1922 թվականին լքել են Իզմիրը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը քննադատություններ է հնչեցրել կազմակերպության հասցեին՝ արարքը «վանդալիզմ» որակելով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը