Քաղաքական

01.07.2020 17:02


Փաշինյանի կողմից ռադիոտուն գրավելը պարզվեց հանցագործություն չէ․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Փաշինյանի կողմից ռադիոտուն գրավելը պարզվեց հանցագործություն չէ․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Որոշ փաստեր ի հայտ եկան, որն ինձ ինչ-որ տեղ շատ տրամաբանական թվաց և իմ թիմը գտավ որ ճիշտը չներկայանալն է ԱԱԾ։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

«Ես ծանոթացել եմ մի փաստաթղթի, ըստ որի 2018 թվականին Ռադիոտունը գրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Շատ տրամաբանական հարց առաջացավ, եթե այն գործողությունը, որը 2018 թվականին իրականացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, ապա ինչու են ինձ հրավիրում։ Ես ասել եմ, որ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի կիրառած գործիքակազմից»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը