Աշխարհ

03.07.2020 19:20


Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի նոր մուտացիայի վտանգավորությունը

Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի նոր մուտացիայի վտանգավորությունը

Առկա Է կորոնավիրուսի առանձնահատուկ մուտացիա, որը կարող Է արագացնել դրա տարածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ, Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

«Տվյալները ցույց են տալիս որ առկա Է որոշակի մուտացիա, որն արագացնում Է վիրուսի ռեպլիկացիան և ավելացնում դրա կուտակումն օրգանիզմում»,-ասել Է Ֆաուչին Journal of the American Medical Association թերթին տված հարցազրույցում:

Վարակաբանը նշել Է, որ այդ մուտացիայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը