Քաղաքական

03.07.2020 14:21


Ինձ պատմել են, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ «մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ»․ Նաիրա Զոհրաբյան

Ինձ պատմել են, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ «մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ»․ Նաիրա Զոհրաբյան

Ինձ պատմել են, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ էս մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ, ոնց չեմ: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, թե այդ դեպքը փաստող ձայնագրություն ունի, սակայն, քանի դեռ չունի այդ կնոջ հարազատների թույլտվությունը, այս պահին մասնավոր ձայնագրությունն իրավունք չունի հրապարակել:

«Ես որքան գիտեմ՝ արդեն դիմել են Ոստիկանություն՝ արտաշիրիմում անելու և հասկանալու համար՝ ում և որտեղ են հուղարկավորել»,-հավելել է պատգամավորը:

Անդրադառնալով 82-ամյա գյումրեցու դիակի կորելու դեպքին, որի մասին ահազանգել էր ինքը, Զոհրաբյանն ասել է. «Փոխանակ պարետը, առողջապահության նախարարը այդ ընտանիքից ներողություն խնդրեն նման ցավալի անփութության համար, ինձ են պատասխանում. եթե ամբողջացնեմ իրենց՝ ինձ ուղարկված պատասխանը, կստացվի այսպես՝ ինչ ես «շուխուր» դրել, դիակ է, խառնել են, արտաշիրիմում կանեն»,-նշել է պատգամավորը, ապա հավելել.

«Շատ ցավալի է, երբ մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ պատասխանատվությունն իր վրայից օտարել»:

Այս խորագրի վերջին նյութերը