Աշխարհ

03.07.2020 21:10


«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին մտադիր է հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է Cadena SER ռադիոկայանը: Համաձայն տարածված տեղեկության, 33-ամյա արգենտինացի հարձակվողը ցանականում է լքել «Բարսելոնան» 2021 թվականի հունիսին, երբ կավարտվի նրա գործող պայմանագիրը: Մեսսին դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ, չնայած որ դրանք վերջին շաբաթների ընթացքում բավականին հաջող էին զարգանում:

Cadena SER-ը տեղեկացրել է, որ Մեսսին իր մտերիմներին ասել է, որ չի ցանկանում բեռ դառնալ «Բարսելոնայի» համար: Մեսսին հոգնել է նաև ակումբի ներքին գործերին առնչվող մշտական արտահոսքից, ինչպես նաև այն փաստից, որ նրան են վերագրվում մշտապես այնպիսի որոշումներ, որոնց հետ նա իրականում կապ չունի:

Այս մրցաշրջանում Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը