Աշխարհ

07.07.2020 20:44


Վրաստանում դիմորդների քննական աշխատանքները կկարանտինացվեն

Վրաստանում դիմորդների քննական աշխատանքները կկարանտինացվեն

Վրաստանում դիմորդների գրավոր քննական աշխատանքները կստուգվեն Միասնական ազգային քննությունների ավարտից 3-4 օր անց, մինչ այդ աշխատանքները կլինեն կարանտինացված` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ազգային քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:

«Կոնկրետ առարկայի քննության ավարտից հետո պատասխանների թերթիկները կարանտին են անցնում մի քանի օրվա ընթացքում: Ստուգումը կսկսվի կարանտինի ավարտից 3-4 օր հետո»,-հայտարարել է Գորգոձեն:

Վրաստանում առաջին անգամ դիմորդները ստիպված էին հանձնել ընդունելության քննությունները համավարակի պայմաններում: Հուլիսի 6-ին կայացած առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից էր: Ընդհանուր առմամբ երկրում բացվել է 24 քննական կենտրոն: Մասնակցությունը կազմել է 93%:

Գորգոձեն նշել էր, որ այսօրվանից անձնակազմ է մոբիլիզացվելու՝ ապահովելու համար, որ հեռավորությունը պահպանվի այն քաղաքացիների շրջանում, ովքեր գալիս են դիմորդներին սատարելու:

«Չնայած կոչերին և խնդրանքներին, երկրպագուները միևնույն է հավաքվել էին քննական կենտրոնների մոտ: Դա վերահսկվում էր, բայց բավականին դժվար է կարգավորել այս իրավիճակը: Վաղը մենք լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք՝ հեռավորությունը հնարավորինս պահպանելու համար»,-հայտարարել էր Գորգոձեն:

Միասնական ազգային քննությունները Վրաստանում սկսվել են հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Դրամաշնորհային մրցույթը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսական քննությունները` օգոստոսի 1-ից 4-ը: Քննությունները նրանց համար, ովքեր ցանկանում են դասավանդել, տեղի կունենան հուլիսի 22-ից հուլիսի 30-ը: Ընդհանուր առմամբ, ընդունելության քննություններին այս տարի մասնակցում են ավելի քան 55 հազար դիմորդներ և ուսանողներ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը