Քաղաքական

08.07.2020 18:49


Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել (լուսանկար)

Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել (լուսանկար)

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Tert.am-ին ԱԱԾ֊ի աղբյուրները հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել:

Նշենք, որ Արթուր Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր նշանակվել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի օրոք:

Մինչ այդ եղել է ՔԿ քննիչ և Շիրակում՝ դատախազ, ինչպես նաև ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:

Լուսանկարում Արթուր Նահապետյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը